Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» նույնպես հաղթեց «Արարատին»

Սպորտ
sp

Երեւանի «Արարատը» շարունակում է անհաջող հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում: Առաջնության 22-րդ տուրի շրջանակում այսօր արարատցիները հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեցին «Գանձասար-Կապանին»: Այդպիսով, Արկադի Անդրիասյանը գլխավորած թիմը վեցերորդ անգամ անընդմեջ տանուլ տվեց խաղը: Այս հաղթանակից հետո կապանցիները վաստակեցին 42 միավոր եւ հավասարվեցին առաջնության առաջատար «Ալաշկերտին», իսկ «Արարատը» 6 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Առաջնության հաջորդ, 23-րդ տուրը, տեղի կունենա ապրիլի 15-ին եւ 16-ին: Մինչ այդ կկայանան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Լուսանկարը՝ «Գանձասար-Կապան»-ի ֆեյսբուքյան էջից: