Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնյակի փառատոնին  Հայաստան կգա 25000 զբոսաշրջիկ (տեսանյութ)

Տնտեսություն
konyak-nkar-ara-xzmalyan

Մայիսի 7-ին Ծաղկաձորում կոնյակի փառատոն կանցկացվի։ Իրենց արտադրանքն են ներկայացնելու ավելի քան 30 ընկերություններ Հայաստանից։ «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Տիգրան Կարապետյանը նշում է. «Ստեղծեցինք մի միջոցառում, որը նախ և առաջ զբոսաշրջիկ կբերի Ծաղկաձորի հյուրանոցներ։ Կստեղծի իրավիճակ, որտեղ զբոսաշրջիկը կկարողանա ուղղակի կապի մեջ մտնել հայկական արտադրողի և  բնակչության հետ,  որի հետևանքով մենք ակնկալում ենք, որ փառատոնի ընթացքում կլինեն ներկա նաև հուշանվերներ արտադրողներ, պահածո արտադրողներ»։ «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ կոնյակի փառատոնի անցկացումը օգտակար կլինի Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար։ «Զբոսաշրջությունը տնտեսության մի հսկայական ոլորտ է  և կոնյակի փառատոնը նպաստելու է կառավարության տնտեսական զարգացման հայեցակարգի իրականացմանը»։ Արա Խզմալյանը համոզված է՝ կոնյակը որոշակիորեն ասոցացվում է Հայաստանի հետ և դա հաջողության գրավական է. «Կոնյակը Հայաստանի համ ու հոտն է և անվրեպ է ընտրված զբոսաշրջային արդյունքը»,- հավելեց նա։ Սպասվում է, որ փառատոնին մասնակցելու համար ավելի քան 25 000 զբոսաշրջիկ կայցելի Հայաստան։ Հիմնական հոսքը կապահովեն Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր իրավունք են ստացել ներքին անձնագրերով մուտք գործել Հայաստան։