Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էմմա Պողոսովան լավագույնն է անկախ Հայաստանի պատմության  մեջ

Սպորտ
sport-suseramart-6.04.

Պլովդիվում ընթացող սուսերամարտի աշխարհի պատանիների եւ երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, խոցասուսերակիր Էմմա Պողոսովան, աղջիկների պայքարում գրավել է 5-րդ տեղը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի մամուլի ծառայությունը, դա անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ լավագույն ձեռքբերումն է: Մրցումների խմբային փուլում տանելով 5 հաղթանակ, Էմմա Պողոսովան մտել է օլիմպիական մրցակարգով ընթացող փուլ: Այստեղ մեր մարզուհին հաջորդաբար հաղթել է Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչներին, սակայն քառորդ եզրափակիչում զիջել է հակառակորդին եւ բավարարվել 5-րդ տեղով: Նշենք, որ խոցասուսերակիրներ Էդուարդ Օվիկյանը եւ Ռազմիկ Վարդանյանն իրենց մրցելույթները սկսելու է վաղը, ապրիլի 7-ին: