Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Հակոբյանը առաջին պարտությունը կրեց «Դուբայ Օփենում»

Սպորտ
chess

Շախմատի «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարում կայացան 3-րդ տուրի պարտիաները: Առաջատարների խմբում ընթացող մեր շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը պարտություն կրեց, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Քոթանջյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Այդպիսով, նրանք առաջին միավորները կորցրին եւ հայտնվեցին հետապնդողների կարգավիճակում: Մեր չորրորդ մասնակիցը՝ 12-ամյա Էդուարդ Հակոբյանը, երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ դեռեւս ունի կես միավոր: Այսօր կայանալիք 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը կմրցի հնդիկ Ստանիի հետ, Տիգրան Քոթանջյանը ուժերը կչափի վրացի Միխեիլ Մչեդլիշվիլիի հետ: Հայր եւ որդի Հակոբյաններին մրցակից են բաժին հասել համապատասխանաբար եգիպտացի Հեշամ Աբդելռահմանը եւ գերմանացի Ֆլորիան Նիցշեն: