Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՏ ոլորտի ընկերությունները ներկայացրել են իրենց կոպենհագենյան արդյունքները (տեսանյութ)

Տնտեսություն
Untitled-3

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ապրիլի 5-ին ընդունեց հայկական տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր վերադարձել են ICANN58 և CEBIT 2017 միջոցառումներից: Կոպենհագենում մարտի 11-16 կայացած ICANN58 և Հանովերում մարտի 20-24 տեղի ունեցած CEBIT 2017 միջոցառումներին մասնակցած հայկական տեխնոլոգիական ընկերությունների պատվիրակներն իրենց տպավորություններով և ձեռք բերված հաջողություններով կիսվեցին նախարարի տեղակալի հետ: Բորիս Դեմիրխանյանն ընդգծեց, որ ընկերությունների` մասշտաբային միջոցառումներին մասնակցության փորձը շատ օգտակար է հետագայում նաև մեր երկրի անունից այդ ցուցահանդեսներում տաղավար ունենալու համատեքստում: CEBIT-ը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից է, որին մասնակցում է ավելի քան 3000 ցուցադրող ընկերություն: Այս տարի Հայաստանից ցուցահանդես է մեկնել 19 ընկերությունների 24 ներկայացուցիչների պատվիրակություն` «ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի ղեկավարությամբ: Միջոցառման այս տարվա հիմնական ուղղություններն են եղել վիրտուալ իրականությունը (VR), արհեստական ինտելեկտը (AI), ամպային տեխնոլոգիաներն ու կիբերանվտագությունը: Հայ մասնակիցների խոսքով` հայկական ընկերություններն այս ոլորտներից մի քանիսում եվրոպական շուկայում ներկայացնելու համար մրցունակ պրոդուկտներ ունեն: «ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը կարևորեց նմանատիպ միջոցառումներին երկրի անունից միասնական տաղավարով հանդես գալը, ինչը կնպաստի միջազգային ասպարեզում Հայաստանի ՏՏ վարկանիշի բարձրացմանը։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում... ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն