Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի ավագանու ընտրողների թիվը՝ 841 973

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rqBV5Iqkz94

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Տեղեկություններ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ոստիկանության տվյալներով, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 841 973 է։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի ամենաթանկ սակագինը սահմանել են «Արմենիա»-ն ու «Շանթ»-ը՝ 100 հազար դրամ մեկ րոպեի համար: 60 հազար դրամ՝ Հանրային եւ Հ2 հեռուստաընեկրությունները: 50 հազար դրամ՝ Հ3-ը, 40 հազար դրամ՝ «Ա-Թիվի»-ն, 25 հազար՝ «Երկիր Մեդիան», 20 հազարական դրամ են սահմանել «Արմնյուզ»-ն ու «Ար»-ը, 18 հազար դրամ «Կենտրոն»-ը եւ 10 հազար դրամ «Արարատ» հեռուստաընկերությունը: Ռադիոընկերություններից՝ «Ռադիոմարշալ» ռադիոծրագիրը՝ 2 հազար 500 դրամ մեկ րոպեի համար, «Հանրային» ռադիոն՝ 2 հազար դրամ, «Հայ էֆԷմ»-ը՝ 1800 դրամ եւ «Ռադիո Հայ»-ը՝  1800 դրամ: Այլ տեղեկություններ՝ այստեղ