Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերն ու հնդիկները հարգել են ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը

Քաղաքականություն Հասարակություն
4-1

Հնդկահայ համայնքի մի խումբ անդամներ հավաքվել էին  Նյու Դելիում Հայաստանի դեսպանության մոտ: Նրանք եկել էին  հարգելու  ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի  հիշատակը: Նրանց էին միացել են նաեւ մի խումբ հնդիկներ:  Իմանալով  քառօրյա պատերազմի եւ նաեւ հակամարտության  պատմությունը, նրանք  որոշել էին հայերի հետ հիշել զոհված տղաներին:   «Այսօր այստեղ հավաքվելով ցանկանում ենք սատարել այն ծնողներին ու ընտանիքներին, որոնց զավակները հերոսացան` պաշտպանելով Արցախի սահմանները»,-«Ա1+»  հետ զրույցում ասաց  Սաիդ Շիբլին, ում կինը հայ է: Հնդկահայ համայնքի անդամները  կազմակերպեցին մոմավառություն ու ծաղիկներ  դրեցին հերոսների նկարների առջեւ :   Գայանե Հակոբյան Նյու Դելի   1 2 3