A
A
Նիկոլ Փաշինյան. «Զինված հարձակում է տեղի ունեցել մեր վստահված անձանց վրա» /video (տեսանյութ)
«Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
«Քիչ առաջ Հարավ-Արեւմտյան թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել մեր վստահված անձանց վրա: Մեր տղաները վնասազերծել են զինված անձին եւ խլել զենքը: Ոստիկանության ներկայացուցիչներին հրավիրում եմ մեր նախընտրական շտաբ»:
Ինչպես ուղիղ եթերում հաղորդում է Նիկոլ Փաշինյանը, ոստիկանները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել Տերյան փողոցում գտնվող իրենց շտաբը։
Կադրերից երևում է, որ զենքը լիցքավորված է փամփուշտներով, իսկ դաշինքի անդամների մեջ վնասված անձ կա։ Նիկոլ Փաշինյանը լսել է, որ հարձակվողներից մեկին Մանախ են կոչում։
