ՀՅԴ թեկնածուներն այցելեցին Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջան (տեսանյութ)
«Ձեր մարդկային տեսակը համընկնում է դաշնակցության շարքերում ընդգրկված բոլոր մարդկանց տեսակի հետ, ձեր սկզբունքները հանընկնում են Դաշնակցական կուսակցության սկզբունքների հետ»,- մարտունեցիներին այսպես դիմեց ՀՅԴ կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Կարինե Ասատրյանը: Իսկ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, Աղվան Վարդանյանը այսպես սկսեց իր ելույթը. «Մենք էսօր իշխանություն ենք, այո դաշնակցությունն այսօր իշխանություն է, որովհետև մեր ասածներն ընդունել են: Ասել ենք խորհրդարանական համակարգ, ընդունել են, էսօր էդ ունենք, ասել ենք ընտրությունները փոխում ենք էսպես՝ ընդունել են, ասել ենք պետությունը պիտի մասնակցի տնտեսությանը, աջակցի գյուղացուն...էսօրվա կառավարությունը էդ բաները սկսելա»: ՀՅԴ-ն իր նախընտրական քարոզարշավն է անցկացնում Մարտունու տարածաշրջանում: