Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուն խորհուրդներ է տվել Զինեդին Զիդանին

Սպորտ
sport-ronaldo

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն որոշ խորհուրդներ է տվել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին՝ կապված առաջիկա ամառային տրանսֆերտների հետ: Մասնավորապես՝ պորտուգալացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ գալիք մրցաշրջանից առաջ «Ռեալին» հարկավոր է ձեռք բերել մեկական դարպասապահ, կենտրոնական պաշտպան, հարձակողական կիսապաշտպան եւ կենտրոնական հարձակվող: Դարպասապահի դիրքում Ռոնալդուն ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի Տիբո Կուրտուային կամ Դե Խեային: Հարձակողական կիսապաշտպանի դերում նա տեսնում է «Մոնակոյի» ֆուտբոլիստ Բերնարդո Սիլվային: Կենտրոնական հարձակվողի թեկնածուները, ըստ Ռոնալդուի, չորսն են: Նրանք են Մուսա Դեմբելեն «Սելթիկ», Պիեր-Էմերիկ Օբամեյանգը «Բորուսիա», Դորտմունդ, Պաուլո Դիբալան «Յուվենթուս» եւ Կիլիան Մբապե «Մոնակո»: Իսկ ահա պաշտպանության կենտրոնը ուժեղացնելու հարցում նա առայժմ տարբերակ չունի: