Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավանից ակնկալում եմ լուրջ քվեներ. Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
azat-1

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը իր քարոզարշավը այսօր անցկացրեց Ավան վարչական շրջանում:Կուսակցության պատգամավորության թեկնածու  Ստյոպա Սաֆարյանը առաջին անգամ չէ այս տարածքներում հանդիպում մարդկանց հետ, հիշում է՝ 2012 թվականին հենց Ավանից էր նա հավաքել ամենաշատ ձայները: «2012թվականին, երբ այստեղ թեկնածու էի, 10,000 ձայն եմ ստացել Ավանից: Ես այժմ էլ մեծ հույսեր ունեմ, որ մարդիկ կգնահատեն իմ  գործունեությունը նախորդ տարիների, ես այստեղից ակնկալում եմ լուրջ քվեներ»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:  Նախորդ ընտրությունների սխալները վերանայվել են՝ վստահեցնում է պատգամավորության թեկնածուն: Իր ընտրողների հույսերն այս անգամ կարդարանան. «Այս ընտրատարածքում, հատկապես, ես շատ եմ հանդիպել մարդկանց, որոնք տխուր էին նախորդ ընտրություններին իմ զբաղեցրած տեղից, Անահիտ Բախշյանի զբաղեցրած տեղից, այժմ մենք ուղղում ենք մեր սխալները, եւ եթե մարդիկ սիրում են մեզ որպես պատգամավորներ, մենք հիմա վերեւի հորիզոնականներում ենք, նրանք պետք է մեզ վստահեն»: azat 2 azat 3