Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նիստին ներկա էր 15 պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
b2ccdcfedb24ff13cd3aabd45967aaf7

ԱԺ նիստն այսօր եւս չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Այս անգամ գրանցվել էր 15 պատգամավոր: «Ունենք նվազող դինամիկա. մեր շարքերը նվազում են՝ երեկ ունեինք 23 պատգամավոր»,-կատակեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ ժամը 15:00-ին եւս նիստ կգումարեն ու եթե այդ ժամանակ եւս չապահովվի 66 պատգամավորի ներկայությունը, ապա ԱԺ նիստերը կշարունակվեն վաղն առավոտյան: Ի դեպ, այսօր ընդդիմադիր պատգամավորներից ներկա էր նաեւ Զարուհի Փոստանջյանը, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր չէր եկել նիստին: