Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հանդիպումը Թալինում՝ ուղիղ (տեսանյութ)
Թալինում 12:00-ին մեկնարկում է ՕՐՕ դաշինքի այսօրվա քարոզարշավը։ Կարող եք հետևել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ։ «Մեր բոլոր ղեկավարների, մեր ծառայակից ընկերների, մեր մարտական ընկերների առօրյա չարքաշ ծառայության շնորհիվ մենք հասել ենք հաջողության, որ բանակը՝ որպես կայացած կառույց, այսօր ապահովում է մեր անվտանգությունը»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը: Ինչ վերաբերում է անվտանգության այլ բաղադրիչներին՝ տնտեսական, ժողովրդագրական, տեղեկատվական, գիտական, կրթական, առողջական, մենք բավականին մեծ թերություններ ունենք. «Եվ դա է ստիպել, որ ես, խորը վերլուծելով իրավիճակը, տեսնելով, թե ինչպիսի խաղի կանոններ կան Հայաստանում, ինչ մթնոլորտ է ձեւավորվել, որոշում եմ ընդունել մեր համակիրների, մեր գաղափարակից ընկերների հետ միասին քաղաքական այս կառույցը ձեւավորել եւ գնալ պետական կառավարման համակարգի փոփոխությունների»: