A
A
Զինամթերք է հայտնաբերվել
Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի հարևանությամբ՝ վագոն-տնակի մոտ, զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, և ինքնաձիգի տարբեր մմ տրամաչափի 45 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Սուրեն Ա.-ն և կամավոր հանձնել «ԲՄ 22» գրառմամբ արկ, պահունակի պայուսակ, որսորդական 16 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 5,45 մմ տրամաչափի 243 և 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ: Սուրեն Ա.-ն հայտնել է, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորեղբորը և հայտնաբերել է իրենց խորդանոցում, մաքրման աշխատանքներ կատարելիս: ՀՀ ոստիկանություն