Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիան ավարտվեց․ վարչապետի օգնականը այդպես էլ չեկավ (տեսանյութ)

Քաղաքականություն
wwwjpg

 21. 42 Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցները որոշեցին հետ վերադառնալ Ազատության հրապարակ։ Հաց բերողին սատարողները հենց այնտեղ կսպասեն Կառավարության ներկայացուցչին։ 18։00-ին կրկին հավաք են նախատեսում։ Հավելենք, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի դիահերձումը քիչ առաջ ավարտվել է։ Չնայած նրա հարազատների ցանկությանը, այդ պրոցեսն ընթացել է առանց միջազգային փորձագետների։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը այդ հանգամանքը հիմնավորում է նրանով, որ հնարավոր չի եղել որոշ ժամանակ սպասել։ Հակառակ պարագայում հյուսվածքներն ու բջիջները կարող էին փոփոխությունների ենթարկվել։   21.25 Կառավարության ներկայացուցիչն այդպես էլ չեկավ, իսկ ոստիկանությունը միտք չուներ երկար սպասել։ Կարմիրբերետավորները երթևեկելի մասից ուժով հեռացրին ցուցարարներին։ Բախումների հետևանքով ցուցարար մի տղայի հագուստն էր պատռվել, նա վնասված բաճկոնն ի ցույց դրեց մեր տեսախցիկի միջոցով։   21.03 Ժամանակը լրանալուն պես ցուցարարները փակեցին Հանրապետության հրապարակի երթևեկությունը։ Բայց կարճ ժամանակ անց ոստիկանները ուժի կիրառմամբ նրանց հեռացրին՝ կրկին վերականգնելով ավտոմեքենաների շարժը։ «Ժողովուրդ ջան, սադրանքներ չեք անում, հանգիստ սպասում ենք մինչև կառավարության ներակայցուցիչը գա»։ Իրավիճակը Հանրապետության հրապարակում շարունակում է լարված մնալ։ [caption id="attachment_1529049" align="alignleft" width="308"]Protest action Protest action[/caption]   20.42 Հաց բերողի համակիրները ժամանակ տվեցին կառավարության ներկայացուցչին՝ գալ և պատասխանել՝ արդյո՞ք Հաց բերողը հուղարկավորվելու է Եռաբլուր պանթեոնում։ Երկար ժամանակ սպասելուց հետո, սակայն, որևէ մեկը գործադիրի շենքից դուրս չեկավ։ Ցուցարարներն ի պատասխան նստացույց սկսեցին Նալբանդյան փողոցում։ Ի դեպ, Շահեն Հարությունյանի նկատմամբ ոստիկանությունը վարույթ է հարուցել՝ փողոցում նստելու համար։ Այդ հանգամանքը Շահենը ժխտում է՝ երեկ ինքը փողոցում չի նստել․ «Երևի մենակ ես չէի նստել։ Տեսեք, որ հիմա նստում եմ»։ Նա հայտարարեց՝ 5 րոպե ժամանակ են տալիս կառավարությանը՝ ներկայացուցիչ ուղարկել․ «Եթե չեն ուղարկում, ուրիշ տեղ ենք նստում»։   20.05 Երթի մասնակիցները հասան Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Շահեն Հարությունյանը հայտարարեց՝ իրենք պահանջում են Գլխավոր դատախազի պաշտոնանկությունը։ «Դատախազը սպասարկում է Հաց բերողին սպանող Սերժի շահերը»- ասաց նա։ Ցուցարարների պահանջների հաջորդ հասցեատերը Արդարադատության նախարարությունն էր։ Վալերի Օսիպյանին խնդրեցին թույլատրել մոտենալ շենքին, սակայն փոխոստիկանապետը մերժեց․ «Մի խումբ կարող է մոտենալ»։ Վալերի Օսիպյանը նաև պնդեց՝ ցուցարարներն իրեն վստահություն չեն ներշնչում։ 19.26 Ցուցարարների ու ոստիկանների միջև հրմշտոցի արդյունքում քաղաքացիներից մեկի ուսը ջարդվեց, այս մասին հայտարարեց հավաքի մասնակիցներից մեկը․ «Ոստիկանները երբ որ հրեցին, ինքը ընկավ ու ոստիկանները շարունակում էին հրել, նրա վրա մի քանի մարդ ընկավ և ուսը ջարդվեց»։ Ականատեսը նաև պատմեց՝ իրեն տեղեկացրել են, որ վիրավորվածը շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել։ 19.15  Բանակցություններն ավարտվեցին, երթը շարունակվում է։ Քաղաքացիները շարժվում են Մաշտոցի պողոտայով՝ վանկարկելով՝ «Արթուր, Արթուր», «Միացում»։ 19.00 Ոստիկանությունը սպառնում է ուժ կիրառել, եթե քաղաքացիները դուրս չկան փողոցի բանուկ հատվածից։ Շահեն Հարությունյանը բանակցում է՝ երթը շարունակելու համար, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս՝  ենթադրելով, թե նրանք կփակեն Մաշտոցի պողոտան։ akcia 18.45  Մաշտոցի պողոտա դուրս գալով՝ ցուցարարներն ընդամենը մի քանի քայլ առաջ շարժվեցին՝ փակելով ճանապարհի երթևեկելի մի մասը։ Անտեսվեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի առաջ շարժվելու պահանջը․ «Հարգելիներս դուք տանում եք բախման, այստեղ ազատ տեղ կա, անցեք առաջ, հակառակ դեպքում․․․»։ Ցուցարարների պատասխանը մեկ բառ էր․ «Արթուր, Արթուր․․․»։ Հրմշտոց սկսվեց՝ «Ազատ, անկախ, Հայաստան․․․» վանկարկումների ներքո։ Վալերի Օսպիյանը հայտարարեց․ «Խնդրում եմ ազատեք ճանապարհը, երթ եք անում՝ արեք»։ Ցուցարարների ու ոստիկանների միջև հրմշտոցը շարունակվեց։ Շահեն Հարությունյանը բարձրախոսով կոչ արեց կողմնակիցներին՝ երթը շարունակել Մաշտոցի պողոտայով։ Վալերի Օսիպյանը նրան ստախոսության մեջ մեղադրեց․ «Բա ասում էիք երթ ենք անում»։ Իսկ քիչ անց ուժի կիրառմամբ նրան հեռացրին պողոտայից։ Այս պահին ոստիկանությունը թույլ չի տալիս երթի անցկացում։ 18.31 Հաց Բերող Արթուր Սարգսյանի համակիրները մահից երկու օր անց կրկին Ազատության հրապարակում են։ Նրանք չեն հավատում մահվան պաշտոնապես ներկայացվող վարկածին․ «Արթուրին սպանել են»,- հայտարարում են։ Բայց այսօր գլխավոր պահանջ է դարձել Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու հարցը։ Երեկվա հավաքը ևս այս նպատակն էր հետապնդում։ Կառավարության շենքի մոտ վարչապետի օգնականը խոստացավ՝ այդ հարցին հստակ պատասխան տալ այսօր։ Սպասվում է, որ Արթուր Սարգսյանին սատարողները երթով կգնան Հանրապետության հրապարակ՝ պատասխանի հետևից։ Այսօրվա հավաքում Շահեն Հարությունյանը ընթերցեց Արթուր Սարգսյանի փետրվարի 10-ին գրված նամակը, որտեղ նա կոնկրետ մարդկանց անուներ էր տվել՝ իր առողջության հետագա վատթարացման համար նրանց մեղադրելով։ Շահեն Հարությունյանն իշխանությանը ներկայացրեց նաև երկրորդ պահանջը․ «Պահանջում եմ քրեական գործ հարուցել Էդ․ Հակոբյանի և դատավոր Մկրտչյանի նկատմամբ»։ Ցուցարարների արձագանքը եղավ․ «Պահանջում ենք, պահանջում ենք․․․»։ Հնչեց ևս մեկ՝ երրորդ պահանջը՝ աշխատանքից ազատել Արդարադատության նախարարին և Գլխավոր դատախազին։ Շահեն Հարությունյանը ևս մեկ փաստ արձանագրեց՝ չնայած Հաց բերողի հարազատների պնդումներին, թե պետք է դիահերձում անել միջազգային փորձագետների ներգրավմամբ, այսօր այդ գործընթացը սկսվել է՝ առանց այդ ցանկության բավարարման։ Ազատության հրապարակից երթ մեկնարկեց։   Ուղիղ հեռարձակմանը հետևեք «Ա1+»-ի հեռարձակմամբ։