Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի՛ շահարկեք Եռաբլուրը. Մանվել Գրիգորյանը՝ Հաց բերողի հուղարկավորության մասին. aravot.am

Քաղաքականություն
manvel

Երբեք և ոչ մի հարցում մի՛ շահարկեք Եռաբլուրը, ոչ մի հարցում: Այսպես արձագանքեց Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու նախաձեռնության մասին լրագրողների հարցին ի պատասխան: Արթուր Սարգսյանի մտերիմները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ պահանջելով կազմակերպել «պատվավոր հուղարկավորություն» և նրա աճյունը հողին հանձնել Եռաբլուր պանթեոնի տարածքում:  «Ցավով ենք ընդունել Արթուր Սարգսյանի մահվան լուրը: Ցավակցում ենք հարազատներին և բարեկամներին: Արթուր Սարգսյանի հուղարկավորման արարողությունը պետք է կազմակերպել հայ մարդուն արժանի կերպով, մենք էլ պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում չշահարկել Արթուր Սարգսյանի հուղարկավորության գործընթացը»,- ասել է Մանվել Գրիգորյանը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում