Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանացիների և իտալացիների 1/3-ից ավելին Ղրիմը համարում է ՌԴ մաս

Քաղաքականություն
krym

5138 մարդ ԱՄՆ–ից և Եվրոպայից մասնակցել է «TNS Global» միջազգայինհետազոտական ընկերության հարցմանը։ Նրանք պատասխանել են Ղրիմի պատկանելիության վերաբերյալ հարցին։ 16 մարտի, Sputnik-ի մամուլի ծառայություն, — Գերմանացիների և իտալացիներիմեկ երրորդից ավելին, համապատասխանաբար` 36%-ը և 34%-ը, Ղրիմը համարումեն Ռուսաստանի մաս, ցույց են տվել Sputnik.Կարծիք հարցման արդյունքները:Այդպես է մտածում բրիտանացիների (26%) և ամերիկացիների (23%) մեկ քառորդը ևհարցված ֆրանսիացիների մեկ հինգերորդը (20%): Հարցումն անցկացրել է TNS Globalընկերությունը՝ Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար:Ընդհանուր առմամբ` հարցվածների թիվը, որոնք համոզված են՝ Ղրիմը պատկանումէ Ռուսաստանին, մոտավորապես հավասար է հակառակ կարծիք ունեցողների թվին։Եվ միայն Ֆրանսիայում ավելի շատ են նրանք, ովքեր թերակղզին ռուսականտարածք չեն համարում: Գերմանացիները՝ հիմնականում երիտասարդները, մյուսներից ավելի շատ են Ղրիմնանվանել ռուսական տարածք: Ֆրանսիայում այդ կարծիքին են առավելապես ավագսերնդի ներկայացուցիչները. այդպես է արտահայտվել 55 տարեկանից բարձրհարցվածների մեկ երրորդը: Միաժամանակ, ամերիկացիների 51%-ը, ֆրանսիացիների 48%-ը, բրիտանացիների44%-ը, իտալացիների 34%-ը և գերմանացիների 23%-ը դժվարացել է որոշել Ղրիմիպատկանելությունը: Հարցումն անցկացրել է հասարակական կարծիքիուսումնասիրաման ամենամեծ միջազգային հետազոտական ընկերություններիցմեկը՝ TNS Global-ը, 2017թ-ի փետրվարի 16-22-ը: Հարցմանը մասնակցել են 5138մարդ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից և ԱՄՆ-ից:Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնիհետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակումկանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվումԵվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքականհարցերի վերաբերյալ։ Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալություննունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո ևտեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-իդրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց ԶԼՄ-ների ցանկում։ Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի միմասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունիտասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվայինռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-իլուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն ևչինարեն: Sputnik Հայաստան