«Վերջին տարիներին ՀՀ-ն լքել է 3800 զինվորացու տղա» (տեսանյութ)
Ելք դաշինքի անդամ Վիկտոր Ենգիբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի լուծման իրենց տեսլականին, նշեց, որ հիմնական խնդիր է շարունակում մնալ կոռուպցիան, որը ազգային անվտանգության հիմնախնդիր է դարձել, ու այն կարող է վերածվել արյան.«ՀՀ-ն պետք է բանակցություններ վարի ՀԱՊԿ-ի հետ` ճշտելու, թե որն է նրա հիմնական դերակատարումը լինելու մեր տարածաշրջանում։ Ինչպես նաև` շարունակել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Արամ Մանուկյանն իր հերթին նշեց` վերջին տարիների ընթացքում ՀՀ-ն լքել է 3800 զինվորացու տղա. «1990-ականներին ունեինք 14 հազար զինվոր։ Ադրբեջանը անցած եւ նախանցած տարի զենք-զինամթերքի վրա ծախսել է այնքան, որքան մենք ունենք պետական բյուջե։ Մեր դաշինքի ծրագիրը ռեալիստական է»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն, անդրադառնալով փոխզիջումների վերաբերյալ բանակցություններին, նշեց՝ արդյոք պե՞տք է բանակցել մի երկրի հետ ի դեմս Ադրբեջանի, որը չունի ժողովրդավարության մակարդակ. «ՀՀ-ն, ցավոք, ասել է, որ պատրաստ է այդ տարբերակին։ Այստեղ հայ հասարակության անելիքը քիչ եմ տեսնում, ավելի շատ կա այն քաղաքական դասի խնդիրը, որը պետք է գա ու ճիշտ գնահատականներ տա, պետք է սիմետրիկ ճշգրտումներ արվի հարցի լուծման համար, օրինակ` փախստականների խնդրի լուծում` Ադրբեջանում ապրող հայերի արյան գույնը կապույտ է, իսկ ՀՀ-ում ապրող ադրբեջանցիներինը` սպիտա՞կ»: