Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քանաքեռ-Զեյթունում տեղի է ունեցել հրեշավոր հանցագործություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
elq1-6

ԵԼՔ դաշինքի անդամներն այսօր իրենց քարոզարշավը շարունակեցին թիվ 1 ընտրատարածքն ընդգրկող՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Նիկոլ Փաշինյանը, շրջելով փողոցներով, բնակիչների ուշադրությունը հրավիրեց նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանի քարոզարշավին. «Երկու օր առաջ ձեր համայնքում, իմ կարծիքով, տեղի է ունեցել հրեշավոր հանցագործություն, երբ ՀՀԿ-ական թեկնածու Միհրան Պողոսյանն իր նախընտրական հավաքին քարոզչական պրոցեսի մեջ է ներքաշել ապրիլյան պատերազմի զոհերից մեկի մայրիկին: Դա տեղի է ունեցել նյութական և բարոյական հարկադրանքի միջոցով:  Կոչ ենք անում մերժել այդ թեկնածուին և այդ քաղաքական ուժին»: elq-4 elq-2 elq-3