Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանվել է տուգանք տափաստանային արտույտի որսի համար

Քաղաքականություն Տնտեսություն
bnapahpanutyun

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 06.03-10.03.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 950.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 457.48հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:          Մասնավորապես`   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 450.0հզ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 407.48հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝        Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 4 ծառերի համար կայացվել է 350.0հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և  հաշվարկվել է 258.98հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 1 ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 148.5հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0հզ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:  Ապօրինի որսի իրականացման համար՝ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի որսի (տափաստանային արտույտ) մեկ դեպք, կայացվել է 150.0հզ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Արարատի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնից  ապօրինի 11 հատ արտույտ որսալու դեպքի փաստով հաշվարկել է 11.0հզ.դրամ գումարի շրջակա միջավայրին  պատճառած վնասի ակտ: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 2 կգ գետի ձուկ` (Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրին ձկնորսության 1 դեպք՝ 2 կգ գետի ձուկ,  որը հանձնվել է ՍՈՍ մանկական գյուղ՝ Իջևանի մասնաճյուղ): Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   Կազմվել է վարչական տուգանքի  4 որոշում՝ 200.0հազ.դրամ  գումարով. որից՝    Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:    Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:   Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Թափոնների տեղադրման ոլորտ Վտանգավոր թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանք: Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝    Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 36.0hազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝    Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5 մլն.դրամ: