A
A
Ապրիլյան պատերազմի մասնակիցը կոչ է անում միանալ դաշինքին. ուղիղ (տեսանյութ)
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն Աբովյան քաղաքում է։ Մշակույթի տան դահլիճում ներկա է նաև ապրիլյան պատերազմի մասնակից Արթուր Սարգսյանը. «Ապրիլյան պատերազմի մասնակից իմ բոլոր մարտական ընկերներին հորդորում եմ միանալ մեր դաշինքին»։ «Քաղաքական ներկապնակը բավականին ճոխ է, բայց իշխանությունները պնդում են, թե իրենց արժանի փոխարինող չկա։ Դա այդպես չէ։ Նրանց կա ռեալ այլընտրանք, դա ՕՐՕ դաշինքն է»,-Աբովյանի բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը։