Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ստրուկ ենք դարձել մի քանի հոգու քմահաճույքի․ Վարդան Օսկանյան

Քաղաքականություն
oro4

Երկար ժամանակ թույլ ենք տվել, որ այս իշխանությունները ունեզրկեն մեր ժողովրդին․ «Հայաստանն այն երկիրը պետք է չլինի, որ այս վիճակը հանդուրժվի»,- հրազդանցիների հետ հանդիպմանն ասում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 2-րդ համար Արմեն Մարտիրոսյանը։ Ընտրություններին մասնակցող այս ուժի ներկայացուցիչները մարզային հանդիպումների երկրորդ շրջանն են սկսում։Օրեր առաջ նրանք Տավուշի մարզում էին։ Արմեն Մարտիրոսյանը պնդում է՝ միայն ժողովուրդը իրավունք ունի ձևավորել իշխանություն, և ոչ մեկն իրավունք չունի այդ ձայնը խլելու․ «Համակարգային կոռուպցիան, որ մեր այսօրվա ապրելակերպի հիմքն է, պետք է վերացվի»,- շարունակեց Ժառանգության փոխնախագահը։ Եթե իրենք իշխանության գան, ապա Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չեն լինելու․ «Մենք դա թույլ չենք տալու այլևս։ Մենք գալիս ենք բարեփոխումներ անելու»։ Անդրադառնալով ՀՀԿ-ի այս տարիների քաղաքականությանը, Արմեն Մարտիրոսյանը նշում է․«Իրենց գործունեության պատճառով է, որ երկիրը անվտանգության խնդիր է ունենում, որ արտաքին հավասարակշիռ քաղաքականություն չենք կարողանում վարել։ Մենք սխալվելու իրավունք չունենք, այս ընտրությունը միակն է լինելու, դրա համար մենք ասում ենք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը այն ուժն է, որն ունի արմատական փոփոխություններ կատարելու ունակություն»։ Հավաքված հրազդանցիներին դիմեց նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նա խոսեց հիմնականում դաշինքի անելիքների մասին։ Ծրագրի անունը «365 օր․ ամենօրյա անելիքների ժամանակացույց» է․ «Մենք պնդում ենք և համոզված ենք, որ փոփոխությունները պետք է հաջորդ տասնամյակների համար լինեն, ո՛չ, այդ փոփոխությունները պետք է լինեն հենց այսօր»։ Նա խորհուրդ տվեց չհավատալ այն պնդումներին, որ այս իրավիճակը օբյեկտիվ է, որ մենք այլ ելք չունենք․ «Այս իշխանություններին ձեռնտու չէ իրավիճակի դրական փոփոխությունը, նրանց միայն հետաքրքրում է երկու բան՝ աթոռ և ինքնահարստացում։ Հայաստանն ունի մեծ հնարավորություն, մենք ունենք մեծ Սփյուռք։ Հայ ժողովուրդը մեծ հնարավորությունների ժողովուրդ է և հնարավոր է երկիրը զարգացնել։ Մենք ստրուկ ենք դարձել մի քանի հոգու քմահաճույքի»։ Հրազդանում ՕՐՕ դաշինքի հանրահավաքին ելույթ ունեցավ նաև քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը․ «Բոլորիդ կոչ եմ անում միանալ այս արդար ուժին։ Մենք մեր թիմով պայքարելու ենք մինչև վերջ»։   oro3 oro1 oro2