Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խանդոյան. «Այդ ո՞նց է ժողովուրդը ամբոխ է, ինքը ոհմակի անդամ չէ՞» (տեսանյութ)

Քաղաքականություն
xandoyan

ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանն այսօր վրդովվեց, երբ գործով տուժող ոստիկան Արամայիս Հարությունյանը  այդ օրը ակցիա անողներին  ամբոխ անվանեց: «Ուրեմն՝ ոստիկանությունը ոհմակ է։ Այդ ո՞նց է, որ ժողովուրդը ամբոխ է, իսկ ինքը ոհմակի անդամ չէ»,- այսօր հայտարարեց Արարատ Խանդոյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ցուցմունք տվեց գործով տուժող 9 ոստիկան: Նրանցից եւ որեւէ մեկը չէր տեսել, որ Արարատ Խանդոյանը հարվածել է իրեն  կամ այլ ոստիկանի:  Տուժողների հարցաքննությունից հետո Արարատ Խանդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց  գործով դատախազ Հայկ Պետրոսյանին. «Ինձ բերման է ենթարկել ԱԱԾ-ն: Իսկ դատախազը անգործության է մատնված, եւ իմ հայտարարությանը չի տվել պատշաճ գործընթաց»։ Միջնորդությանը միացավ նաեւ նրան պաշտպանը. «Քննությունը իրականացվել է միակողմանի, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չի իրականացվել: Քրեական գործով ներգրավված են այն անձինք, ովքեր ի վնաս քաղաքացիների  են ցուցմունք տալիս»,-ասաց Արա Ղարագյոզյանը: Դատախազ Հայկ Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ:  Դատավորն էլ  խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց այն: Դատական նիստը կշարունակվի մարտի 16-ին: