Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրային մեխանիկա» ֆիլմի առաջին հանրային դիտումը (տեսանյութ)

Հասարակություն
narine

«Հանրային մեխանիկա»  30 րոպեանոց  ֆիլմը  պատմում է ՀՀ-ում գործող 5000 ՀԿ-ներից հինգի մասին, որոնք առավել երկար ճանապարհ են անցել եւ ունեն հանրօգուտ կոնկրետ արդյունքներ: «Մենք մտածեցինք՝ ֆիլն անել ինչ-որ չափով հերոսների օգնությամբ, ինչ-որ չափով թոք-շոուի ոճով, այսինքն փորձել անել այնպիսին, որ հետաքրքրիր կլինի, որ մարդիկ, որոնք չգիտեն՝ ինչ է  ՀԿ-ն, որն է նրա ստրատեգիան, ուղղակի տեսնեն մարդկանց ու հասկանան, որ այդ ամեն ինչը կարեւոր է»,- նկատեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն  Նունե Սարգսյանը:   «Հանրային մեխանիկա»-ն ստեղծվել է միջազգային մի շարք կազմակերպությունների հետ համատեղ, եւ այսօր տեղի ունեցավ առաջին հանրային դիտումը: «Ես մի փոքր էգոիստական նպատակներ ունեի՝ այս ֆիլմը համահեղինակելու համար, ինչու, որովհետեւ ինչ աչքերս բացել եմ, այս ոլորտում եմ: Ես միշտ այդ հարցի պատասխանը փնտրել եմ, մարդիկ ինձ միշտ հարցնում են՝ ինչով ես զբաղվում, ու ես միշտ մտածում եմ, որ այդ ամենը շատ դժվար է բացատրել իմ հարեւան Մարուս տոտային, թե ես ինչով եմ զբաղվում: Դրա համար, երբ այս ֆիլմը ստեղծում էին, ես պնդում էի, որ ինչքան կարելի է պարզ, մարդկային լեզվով բացատրվի իմ հարեւաններին, տաքսու վարորդին»,- նշեց  «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը: Ֆիլմի հեղինակները համոզված են՝ ապագան ՀԿ-ներինն է եւ մտադիր են ապագայում շարունակել այս ծրագիրը՝ ներկայացնելով նաեւ մյուս առավել աչքի ընկնող ՀԿ-ների գործունեությունը: