Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժնևում քննարկվել է քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը

Պաշտոնական
tatoyan

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքներիազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան  հանդիպմանը: Միջոցառման առաջին օրը Արման Թաթոյանի հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, ինչպես նաև այն նոր իրավական լուծումները, որոնք կոչված են բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ ազդեցության մակարդակը: Այդ փոփոխությունները կարևորվել են միջազգային գործընկերների կողմից: Կարևորվել են նաև այն փոփոխությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատանքին: Միջոցառման շրջանակներում նախատեսվում են Արման Թաթոյանի հանդիպումները ՄԱԿ-ի մի շարք բարձրաստիճանպաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ երկրների օմբուդսմանների ու մարդու իրավունքների ազգայինհաստատությունների ղեկավարների հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ