Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոտակա սարալանջից քարաբեկորներ են ընկնում. առկա է քարաթափման վտանգ

Պաշտոնական
qaratapum-472x2651

Մարտի 6-ին, ժամը 12:02-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 4-ին, ժամը 16:00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի թիվ 1 փողոցի թիվ 49 տան հետնամասի մոտակա սարալանջից քարաբեկորներ են ընկնում. առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տան հետնամասում գտնվող 30 մ բարձրության սարալանջից քարաբեկոր (մոտ 0,8 խմ) է պոկվել և ընկնելով հարվածել տան պատին՝ առաջացնելով մեծ ճաքեր. առկա է ևս երկու քարաբեկորների ընկնելու վտանգ: Փրկարարները հեռացրել են ընկած և թուլացած քարաբեկորները: