Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսեք, թե ինչպես է ձեզ հետ «աշխատում» Ամերիկան. Վլադիմիր Սոլովյով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
solovyov

«Ռուսաստանը ավանդաբար չի կարողացել օգտագործել «փափուկ» ուժ։ Մինչդեռ, Ամերիկան միշտ էլ իր ուժը գեղեցիկ փաթեթավորել է։ Տեսեք, թե ինչպես է ձեզ հետ «աշխատում» Ամերիկան։ Ինչպես են փորձում ձեզ կտրել Ռուսաստանից։ Եվ նայեք այն երկրներին, որոնց արդեն կարողացել են անջատել Ռուսաստանից։ Դա ձեզ դուր է գալի՞ս»:  «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և  լրագրող Վլադիմիր Սոլովյովը Երևան են եկել մասնակցելու «Գրիբոյեդովի ակումբ»-ի հերթական ժողովին։ «Ակումբի երեկոյան միջոցառումը, որի հատուկ հյուրն է Սոլովյովը, փակ է լրագրողների համար»,- ասաց Կիսելյովը, «քանի որ կյանքում ամեն ինչ չի, որ պարտադիր պետք է անցնի մեր՝ լրագրողներիս ներկայությամբ»։ «Պետք չի ամեն հարցում Ռուսաստանին մեղադրել»,- ասաց Սոլովյովը։ «Օրինակ, տեսեք թե ով է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը։ Իսկ ձեզանից շատերը գիտե՞ն արդյոք ձեր դեսպանի անունը և ինչու չլսվեց նրա ձայնը ապրիլյան դեպքերի ժամանակ։» Social activist Vladimir Soloviev and Dmitry Kiselyov are guests at Sputnik Armenia press center «Մենք երբեք թույլ չենք տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի արյունահեղության ճանապարհով»,-ասաց Սոլովյովը՝ «Երբեք»։ Հարցին, թե ինչ կարծիք ունեն Հայաստանում անցնող ընտրությունների վերաբերյալ, Սոլովյովը պատասխանեց, որ սա իրենց իրավասությունից դուրս խնդիր է։ Սա երկրի ներքին խնդիրն է։