Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաց բերող Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shtap-ogn

Րոպեներ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակվեց Սասնա ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանը։ Նա շտապ օգնության մեքենայով ՔԿՀ-ից տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ։ Պաշտպան Տիգրան Եգորյանը նրա վիճակը գնահատեց ծանր և նշեց, որ հիվանդանոցում նա պետք է համապատասխան բոլոր հետազոտություններն անցնի։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու համար 6 պատգամավոր ոչ միայն անձնական երաշխավորագիր է ներկայացրել, այլև մուծել 500 հազարական դրամ՝ որպես գրավ։