Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրանք կռիվ են տվել Կոնդի, Կոզեռնի, Նաիրիտի համար

Քաղաքականություն
hvk

ՀՎԿ-ն այսօր պաշտոնապես ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է 30 կետից։ Առաջինը ելույթ ունեցավ ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը։ Նա մասնավորապես նշեց, որ իրենք կռիվ են տվել Կոնդի, Կոզեռնի, Նաիրիտի համար. «Ես անձամբ եղել եմ հաց բերող Արթուրի մոտ ու անձամբ գրավ եմ մուծել` 500 հազար դրամ, նրան ազատ արձակելու համար։ Մենք շուրջ 200 օրենքի հեղինակ ենք եղել։ Մենք բոլոր ժամանակներում եղել ենք մարտունակ»։ ՀՎԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն իր հերթին նշեց, որ իրենց ծրագիրը նորարարական եւ իրատեսական է։ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, մասնավորապես, նշեց, որ իրենց ծրագրի 30 քայլի կիրառման դեպքում ոչ թե գումարներ են պետք, այլ այդ քայլերի արդյունքում պետական բյուջե կներհոսեն տասնյակ միլիոնավոր գումարներ. «Պետական բյուջեի միջոցների ամեն մի կոպեկին պետք է վերաբերվել սրբորեն, հատկապես ռազմական ծախսերին։ Մենք պետք է նախաձեռնենք հատուկ օրենքի ընդունում, որը կսահմանափակի պետական պարտքը»: Նա կետ առ կետ ներկայացրեց բոլոր 30 կետերը։ Այնուհետև նա իրենց տարածքային ցուցակով առաջադրվածներին հանձնեց փակ ծրարներ։