A
A
Հունան Ավետիսյան փողոցում առկա է քարաթափման վտանգ
Մարտի 4-ին, ժամը 15:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի Հունան Ավետիսյան փողոցում առկա է քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտակա լանջից հեռացրել են վտանգ ներկայացնող քարերը (մոտ 20 հատ քար): ԱԻՆ