Ըստ քրեական գործի նյութերի` ՔԿՀ աշխատակիցը թմրանյութ է մտցրել խուց
ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նշված հիմնարկի աշխատակիցը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, թմրամիջոց է մտցրել խուց և դրել կալանավորներից մեկի անձնական իրերի մեջ: Նկատի ունենալով, որ նյութերով տեղեկություններ են ձեռք բերվել ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ, ուստի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: