Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանն արդեն 10 օր հացադուլի մեջ է

Քաղաքականություն
hayk-kyurexyan

Արդեն 10 օր է՝ ի զորակցություն հաց բերող Արթուր Սարգսյանի՝ Հայկ Կյուրեղյանը գտնվում է հացադուլի մեջ: Արդարադատության նախարարության  Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ նրա վիճակը բավարար է եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ: 2014 թ հունիսի 12-ին  Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է  9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով  իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար։ Հիշեցնենք, որ մեղադրող Հարություն Սարգսյանը միջնորդել էր Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման։ Հայկ Կյուրեղյանը հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, որդու մասին որեւէ նորություն չունի: Հացադուլի մեջ գտնվելու ընթացքում նա չի կապնվել ընտանիքի անդամների հետ:    «Տաքսաֆոնից հերթով են զանգահարում, դեռ իր հերթը չի հասել»,- «Ա1+»-ին ասաց Հայկի հայրը:    Հայկ Կյուրեղյանը իր պատիժը կրում է « Արմավիր » ՔԿՀ-ում: