Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վեդիիի մոտ գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ. 120 ոչխար անկել են

Հասարակություն
1970

Մարտի 1-ին, ժամը 13:04-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի մոտակայքում գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնատար գնացքը Արարատ-Արտաշատ Պիկետ 3.4 մոտակայքում (Տափերական գյուղի մոտ) բախվել է մանր եղջերավոր անասունների (ոչխար) հոտին (350 հատ). անկել են մոտ 120 ոչխար և վիրավորվել՝ 50-ը: Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: