Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը ԱԺ-ում գաղտնի քվեարկություն է

Քաղաքականություն
levon-yolyan

Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Լեւոն Յոլյանը իր եզրափակիչ ելույթում նշեց, որ  շոյված  եւ շնորհակալ  է այն բարի մթնոլորտի համար, որը ստեղծված էր ԱԺ-ում:  Նրա խոսքերով՝ ԱԺ-ում հնչած ջերմ խոսքերը միայն պարտավորեցնում  են իրեն: «Գործով կփորձեմ ապացուցել : Շատ բան այսօր չեմ ասի: Միանշանակ կարող եմ նշել, որ անկնկալում եմ ԱԺ-ի շահագրգիռ, ակտիվ մասնակցությունը մեր երկրի համար այս կարեւոր կառույցի մինչեւ վերջ կայացման գործում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եւս մեկ անգամ շնորհակալ է:  Ժամանավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ գաղտնի քվեարկությունը տեղի կունանա վաղը՝ 12,30-ին եւ կտեւի մեկ ժամ:  Քվեաթերթիկի մեջ միայն Լեւոն Յոլյանի անունն է:    «Կա կողմ եւ դեմ բառերը, ովքեր կողմն են, դեմն են ջնջելու, ովքեր դեմ են, կողմն են ջնջելու»,- ավելացրեց Սուքիաս Ավետիսյանը։