Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արնահոսության վտանգ կա. պաշտպանը տեսակցել է Հաց բերողին

Քաղաքականություն
davit-gyurjyan

Արդեն 17 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Սարգսյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նա անկողնուց  վեր է կենում միայն բնական կարիքները հոգալու համար՝ այն էլ մարդկանց ուղեկցությամբ:  Այս մասին  «Ա1+»-ին հայտնեց նրան այսօր տեսակցած  պաշտպան Դավիթ Գյուրջյանը:  Պաշտպաններն ամեն անգամ նրան հորդորում են դադարեցնել հացադուլը, սակայն հաց բերող Արթուր Սարգսյանը չի ցանկանում լսել դրա մասին: Հիշեցնենք, Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար: Նրա խափանման միջոցը փետրվարի 9-ին փոխվել է կալանքով, եւ ի նշան բողոքի հաց բերողը հացադուլ է սկսել: Դավիթ Գյուրջյանը տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանի աջ ոտքի ծունկն է այտուցվել, ինչպես նաեւ խնդիրներ կան ձայնի հետ:  Թեեւ մի քանի օր է` արյան փսխումներ չեն եղել, բայց արյան համը, պաշտպանի խոսքերով, բերանի մեջ է եւ մտավախություն կա, որ արյունահոսությունը կսկսվի: Տարբեր հիվանդություններով տառապող    Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարելով՝ հրաժարվել է նաեւ բժշկական օգնությունից: