Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանվել է նախկին խորհրդային ռազմագերիների նպաստի համար դիմելու վերջնաժամկետ

Հասարակություն
ca65abd06ac3f9e1ba7636c89425f894

2015թ. նոյեմբերի 30-ին Գերմանիայի դեսպանությունը մամլո հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին: Խորհրդային զինված ուժերի այն զինծառայողները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել: Այս նպաստի նկատմամբ իրավական պահանջ չի գործում, այն մեկ այլ անձի փոխանցելի կամ ժառանգելի չէ: Դեսպանությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ սույն նպաստի համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. սեպտեմբերի 30-ն է: Դիմումը կարող է գրավոր ներկայացվել Կենտրոնական ծառայությունների և գույքային վիճելի հարցերի դաշնային վարչությանը՝ DGZ Ring 12, 13086 Berlin հասցեով: Դիմումի ձևաթղթերը կարելի է ներբեռնել և ընթացակարգի վերաբերյալ մանրամասներ կարելի է քաղել Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի վերաբերյալ բաց հարցերի դաշնային վարչության կայքէջից՝ http://www.badv.bund.de/DE/OffeneVermoegensfragen/AnerkennungsleistungSowjetischeKriegsgefangene/start.html