A
A
Քրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի ֆուտբոլի առաջնության նոր ռեկորդ է սահմանել: «Վիլյառեալի» հետ 24-րդ տուրի խաղում պորտուգալացի ֆուտբոլիստը 11մ հարվածով հավասարեցրել է հաշիվը՝ 2:2: Դա նրա թվով 57-րդ իրացված 11մ հարվածն էր Իսպանիայի առաջնությունում: Այդպիսով, Քրիշտիանու Ռոնալդուն այդ ցուցանիշով առաջ է անցել «Ռեալի» նախկին հարձակվող, մեքսիկացի Ուգո Սանչեսից, որն այդ եղանակով մրցակիցների դարպասը գրավել էր 56 անգամ: Նոր ռեկորդակրին շրջանցելու հնարավորություն ունի միայն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն Իսպանիայի առաջնությունում 11մ հարվածով խփել է 43 գոլ: