Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտահրավերները հասել են սպառնալիքի աստիճանի» (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-martirosyan

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համաժողովը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց: Համաժողովը բացեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ այսպիսով սկսում են իրենց պայքարի արշավը. «Մենք սկիզբ ենք դնում մի պայքարի, որը ՀՀ-ն դուրս կբերի այս ծանր ճգնաժամային վիճակից: ՀՀ-ում մարտահրավերներ չկան, դրանք հասել են սպառնալիքի աստիճանի: Պատասխանատվության այն զգացումը, որ առաջնորդեց Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Վարդան Օսկանյանին, միայն գովելի է, այն երկար տարիների ծառայությունը, որը նրանք մատուցել են պետությանը, մեզ պետք է համոզի մի բանում, որ սա այն դաշինքն է, որը ոչ միայն ցանկանում է, ոչ միայն կարող է, այլև ունի ամենաառաջին պայմանը՝ կամք»: Այնուհետեւ նա ընթերցեց իրենց համաձայնագիրը: