Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միհրան Պողոսյանի խոստացած կաշառքների շուկան բարգավաճում է» (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-Zurabyan

Իշխանությունը հույսը դրել է  բարձր չափերի ընտրակաշառքների վրա, քանի որ ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությամբ ձայներ կեղծել հնարավոր չէ: «Կաշառքի շուկան ռեակցիա է տալիս օրենքներին: Ես լսել եմ արդեն 100 դոլարի մասին: Դա վերաբերում է Քանաքեռ- Զեյթունի կողմերում Միհրան Պողոսյանի խոստացած կաշառքներին, ուզում եմ ասել, շուկան բարգավաճում է»,- այսօր հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով՝ երբ ընտրակաշառքը չէր օգնում, նրանք անցնում էին մասսայական ընտրակեղծարարությանը: «Հիմա նրանք հասկանում են, որ արդյունքը երաշխավորված չէ, եւ լուծման միակ տարբերակը ընտրակաշառքն է, քանի որ պետք է երաշխավորված արդյունք»: Այսօր Լեւոն Զուրաբյանը չցանկացավ  պատասխանել՝ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքը ընդդիմադի՞ր է, թե՝ոչ: Նա հարցը համարեց ոչ հետաքրքիր:  Իսկ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի այն դիտարկմանը, որ բացի  «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքից, բոլոր մյուս ուժերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ԱԺ-ում տեղերի քանակի շուրջ, ապա Լեւոն Զուրաբյանը դրա մեջ որեւէ տրամաբանություն չի տեսնում. «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը եղել է ապրիլյան պատերազմի օրերին, եւ շատ ճիշտ էր, որ այդ հանդիպումը եղավ: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ Լեւոն Զուրաբյանի, դեռ 2008 թ-ին էր հայտարարել, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, մի կողմ կդնի քաղաքական տարաձայնությունները եւ կոչ կանի միավորվելու»։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, սակայն քարոզարշավի դետալները դեռ մշակված չեն: Խմբակցության ղեկավարը չբացառեց, որ ՀԱԿ-ը կարող է խորհրդարան մուտք չգործել՝ միաժամանակ շատ հավանական  համարելով, որ մուտքը շռնդալից լինի ու արդյունքները զարմացնեն բոլորին: