Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ում կողմից է կառավարվում «Ծառուկյան» դաշինքը (տեսանյութ)

Քաղաքականություն
urix-1

«Ծառուկյան» դաշինքը հույս է արթնացնում՝ խաղաղ ճանապարհով երկրում վիճակ փոխելու համար: «Հենց դրա համար էլ ընտրողն այս ուժին պետք է ձայն տա»,- ասում է «Ծառուկյան» դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանը: Կա տեսակետ, որ «Ծառուկյան» դաշինքի կազմ են ընդգրկվել օդիոզ դեմքեր, հասարակության շրջանում ոչ միանշանակորեն ընդունվող անձինք: Տիգրան Ուրիխանյանը հետևյալ կերպ է մեկնաբանում: «Դաշինքում կարող են լինել բազմաթիվ մարդիկ, բայց նրանք բոլորն ընդունել են մեկ պարզ կանոն՝ երկրում տնտեսական հեղափոխության արդյունքի ապահովում»: Մարտի 5-ից կսկսվի քարոզարշավը, սակայն մինչ օրս «Ծառուկյան» դաշինքը չի հրապարակել համամասնական ցուցակը: Ինչո՞վ է պայմանավորված գաղտնիության այսպիսի շղարշ պահելը. «Նման բան չկա: Հավուր պատշաճի առաջիկայում կհրապարակվի»: Արդյո՞ք հանուն տնտեսական զարգացման «Ծառուկյան» դաշինքը կփոխի իր արտաքին քաղաքական ուղղությունը, Վրաստանի օրինակով: «Ինչ կապ ունի արտաքին վեկտորն օրինակ օգտակար հանածոների,  մեր երկրին պատկանող պաշարների ճիշտ կառավարման ու բյուջե եկամուտ ավելացնելու հետ: Պետք է ցուցաբերել պետական բյուջեի օգտավետության մոտեցում և ապահովել կենսաապահովման նվազագույն շեմի բարձրացումը»: Օրերս Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ իրենց դաշինքը միակն է, որը չի կառավարվում իշխանության կողմից: Արդյո՞ք դա նշանակում է, որ օրինակ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը իշխանության կողմից է ղեկավարվում. «Մեր դաշինքը կառավարվում է Գագիկ Ծառուկյանի կողմից, և այն կուսակցությունների, որոնք դաշինքը կազմել են»: