Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունների հանրային վերահսկողություն. քննարկումը՝ ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxaqaci

«Քաղաքացի դիտորդը» հրավիրում է մամուլի ասուլիսի, որտեղ բանախոսները կներկայացնեն նախաձեռնության գործունեությունը, «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագիրը և դրա շրջանակներում դիտորդ դառնալու հնարավորությունները, ուրիշի փոխարեն քվեարկությունները բացահայտելու նպատակով ստեղծված համակարգը, քվեարկության օրվա անելիքները, ինչպես նաև, թե ինչպես լրատվամիջոցները կարող են տեղեկանալ քվեարկության կարգի խախտումների մասին՝ ծանոթանալով խախտումների քարտեզին, և ստանալ տեղեկատվություն դիտորդական առաքելության մասին: Ասուլիսին ներկա կլինեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին, «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ նախագահ Լուսինե Հակոբյանը, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Ասուլիսին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ