Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատ Դեմոկրատների» գլխավոր մրցակիցը ՀՀԿ-ն է (տեսանյութ)

Քաղաքականություն
mar

ԱԺ ընտրությունների քարոզարշավին  հնարավոր են անակնկալներ. «Ես չեմ ուզում բացել փակագծեր, բայց  վերին աստիճանի տարբերվող քարոզարշավ ենք ունենալու: Նոր բաներ կտեսնեք, որ մինչեւ հիմա ոչ մի քաղաքական ուժ չի գործածել»,- վստահեցնում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցուցակում ընդգրկված Ստյոպա Սաֆարյանը: Նա  վստահեցնում է, որ իրենք այլընտրանքային քաղաքականություն են առաջարկում: «Չեմ ուզում  հակաքարոզչություն անել, բայց ընտրություններին մասնակցող ուժերի ճնշող մեծամասնությունը, համենայնդեպս, դեմ չեն եղել  այն քաղաքական կուրսին, որը բերեց ապրիլյան պատերազմի: Այդ քաղաքականությունը չի ավելացրել մեր անվտանգությունը, մենք  կորցրել ենք իշխանությունը եւ դրա դիմաց ոչինչ չենք ստացել»: Ազատ դեմոկրատների ընտրական ցուցակում երիտասարդները զբաղեցնում են  60 տոկոսը: Նրանց մեծ մասը հասարակությանը հայտնի են տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում իրենց ակտիվ դերակատարումով: Կուսակցությունը, չնայած իրեն մրցակից է համարում բոլոր քաղաքական ուժերին, բայց թիվ մեկ մրցակիցը կլինի ՀՀԿ-ն, քանի որ իրենց գլխավոր նպատակը իշխանափոխությունն է: Մանրամասները՝ տեսանյութում