A
A
Պատգամավորի թեկնածու է մահացել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր 48 ժամ է տալու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքին եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը՝ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու գրանցվելու համար ներկայացված փաստաղթերը լրացնելու համար: Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ մահացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու 70-ամյա Լավրենտի Ասատրյանը: Նա առաջադրվել էր Տավուշի մարզի ռեյտինգային ցուցակով: