Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ 250-ից ավելի դիտորդ կժամանի Հայաստան (տեսանյութ)

Քաղաքականություն
despan-2

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը երեկվանից սկսել է իր աշխատանքները Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամաակ առաքելության ղեկավար Յան Պետերսենը նշեց, որ այս պահին Երևանում է 14 փորձագետ՝ 13 երկրից. «Հաջորդ շաբաթ մեզ կմիանա ևս 28 դիտորդ, որոնք երկուական թիմերով կտեղակայվեն երկրի ամբողջ տարածքով և մեզ կզեկուցեն իրենց դիտարկման արդյունքում գրանցած զարգացումները: Ընտրություններին ավելի մոտ օրերին ակնկալում ենք, որ մեզ  կմիանա կարճաժամկետ 250 դիտորդ»: Դեսպանը հավելեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում դիտորդական առաքելություն է իրականացնում արդեն 11-րդ անգամ: Պետերսենը հատուկ ընդգծեց, թե դիտորդական խումբը ընտրությունների մասնակից կամ գործող անձ չէ. «Մենք անկողմնակալ ենք: Ընտրությունների ընթացքը դիտարկելու ենք միջազգային չափանիշերի և ընտրությունների անցկացման տեղական նորմերի հիմնան վրա: Մենք դիտարկելու ենք, գնահատելու ենք և ներկայացնելու ենք առաջարկություններ»: