A
A
Հանրաքվեն չի որոշում Արցախի կարգավիճակը
Նոր սահմանադրության հանրաքվեն չի որոշում Արցախի կարգավիճակը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք հանրաքվեն չի որոշում Արցախի կարգավիճակը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն, իսկ սահմանադրության հանրաքվեն դրա շարունակությունն է», — գրել է դիվանագետը: Սահմանադրության հանրաքվեն տեղի կունենա ԼՂՀ-ում փետրվարի 20-ին: