Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահրամ Բաղդասարյանը Սեյրան Օհանյանի հայտարարությունը տրամաբանական չի համարում (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram-baxdasaryan

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  Պաշտպանության նախկին փոխնախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան. «Եթե այդ հայտարարությունը լիներ իր իշխանության տարիներին, ես տրամաբանություն կտեսնեի այդտեղ: Բայց այդ տարիների ընթացքում ես երբեւիցե նման հայտարարություն չեմ լսել: Ի՞նչ է նշանակում՝ որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ իշխանության ներկայացուցիչ այլեւս իշխանության մեջ չէ, արդեն հայտնվում են քաղբանտարկյալներ: Ես  դա տրամաբանական չեմ համարում»: