Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լավագույնները չեն հայտնվում խորհրդարանում». ՀՎԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli3-1

ՀՎԿ-ական Կարինե Հակոբյանը կարծում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցելու են ուժեր, որոնք ի սկզբանե պետք է լինեն խորհրդարանում. «25 տարի և ավելի այդպիսի մեխանիզմներ են ձևավորված, որ, ցավոք սրտի, լավագույնները չեն հայտնվում խորհրդարանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տիկին Հակոբյանը՝ հավելելով, թե չի տեսնում գաղափարական միավորումներ և դաշինքներ: Հանդիպմանը ներկա՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ անկախ նրանից, թե ով կլինի ԱԺ-ում, կարևորը միավորվելն է, որպեսզի Արցախը չկորցնենք. «Մայիս-հունիս ամիսներին մեզ պատին են սեղմելու Մադրիդյան սկզբունքներով: Եթե այդ փաթեթը դնեն սեղանին, մենք կորցնելու ենք Արցախը, կորցնելու ենք Հայաստանը»: