Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առգրավվել է ոգելից խմիչք, թմրամիջոց, բջջային հեռախոսներ

Պաշտոնական
614884e63f58a68dc177f0466e0dae8f

2016թ. ընթացքում ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների աչալրջության շնորհիվ կարճատև և երկարատև տեսակցությունների եկած քաղաքացիների, նրանց փոխանցած հանձնուքների, դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական խուզարկությամբ, նաև խցերի պլանային և ոչ պլանային ստուգումների արդյունքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել և առգրավվել է 2505 լիտր ոգելից խմիչք, 674,1 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 2200 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր: Հավելենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների կողմից հարուցվել է 46 քրեական գործ:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին