Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Մելիքյան. «Նույնիսկ չճանաչված երկրի քաղաքացիներն ունեն իրավունքներ». Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
fec6d29914cb060fa64e1cc1ab22f20b

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր երեկոյան Եվրախորհրդարանում կարճ ասուլիս է տվել: Իր խոսքում նա անդրադարձել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներին: «Մեզ` Արցախի քաղաքացիներիս համար շատ կարեւոր է լսելի լինել Եվրոպայի եւ եվրոպացի գործընկերների համար: Իմ ոլորտը մարդու իրավունքներն են, ես չեմ խոսի քաղաքականությունից: Ես հիմա խոսելու եմ բացառապես մարդու իրավունքների տեսանկյունից` չճանաչված պետության մարդու իրավունքների տեսանկյունից, քանի որ նույնիսկ ճանաչված պետության քաղաքացիները չպետք է անտեսվեն, նրանք եւս ունեն իրավունքներ»,- ասել է Ռուբեն Մելիքյանը: Նա նշեց, որ շատ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանում` Եվրախորհրդարանի պատգամավորների հետ: Այնտեղ նա ներկայացրել է իր վերջին զեկույցը` 2016 թ. ապրիլին Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ: «Մենք նշել ենք հատկապես ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման համակարգվա’ծ բնույթի մասին: Դրա մասին վկայություններից մեկն այն է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնված Արցախի քաղաքացիների մոտավորապես 90 տոկոսը կամ խոշտանգվել էին, կամ կտտանքների ենթարկվել կամ ոչնչացվել»,-ասել է Ռուբեն Մելիքյանը: Նա նաեւ նշեց, որ կան բազմաթիվ վկայություններ, փաստեր եւ լուսանկարներ` այդ բոլոր դեպքերի մասին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով