Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեպի եվրոպական շուկա ՀՀ կոնյակի ու շամպայնի հարցը դեռ չի լուծվում

Քաղաքականություն
fransua-sharpantie

Մոտ օրերս սպասվում է ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան  Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, կան մի քանի կետեր,  որոնց շուրջ Հայաստանի եւ ԵՄ ղեկավարությունները պետք է համաձայնության գան, սակայն համաձայնագիրը երկու կողմերին բավարարող փաստաթուղթ է: Պայմանագրի ստորագրումը էլ ավելի կընդլայնի ԵՄ-­Հայաստան, հետեւաբար նաեւ՝  Ֆրանսիա- Հայաստան համագործակցության շրջանակները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ քաղաքական երկխոսություն, տնտեսական, իրավական ոլորտներ: Անդրադառնալով, ԵՄ-Հայաստան համաձայնագրի շրջանակներում Ֆրանսիայի առարկություններին, որոնք վերաբերում էին կոնյակի եւ շամպայնի՝ Հայաստանի կողմից եվրոպական շուկաներում տարածմանը, դեսպանը պատասխանեց, որ իրենք հետևողական են հատկապես Եվրոպական երկրներում իրենց երկրի աշխարհագրական տեղանունները կրող բրենդային ապրանքների տարածման հարցում: «Այս հարցը դեռևս առկախված վիճակում է, դեռ լուծում չկա, քանի որ այն ունի տնտեսական նշանակություն։ Եվ թե Հայաստանի, թե Ֆրանսիայի համար այս ապրանքատեսակները բավական մեծ նշանակություն ունեն: Սակայն մեզ համար սա նաեւ հուզական նշանակություն ունի, դրանով է պայմանավորված Ֆրանսիայի դիրքորոշումը, սակայն դա չի նշանակում, որ մենք բաց չենք բանակցությունների համար»,- ասաց նա: